ՈՒրեմն, ԵՊՀ-ից «հերթով, կարգով, շարքով» ավետում են, որ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետից Մուրադյան Սամվելը ստացել է Գյոթեի անվան շքանշան: Շնորհավորում եմ, սակայն...
Նախ` շքանշան չի, մեդալ է:
Եվ, ամենահետաքրքիրը:
Ըստ գերմանական հեղինակավոր պարբերական Deutsche Welle-ի (DW News), այս տարվա օգոստոսի 28-ին, Գյոթեի 276-ամյակի առիթով, վերջինիս անվան մեդալ է շնորհվել ցմահ դատապարտված թուրք մեցենատ Օսման Կավալին, չինացի գերմանագետ Լի Յուանին և բելգիացի գրող Դավիդ Վան Ռայբրուկին:
Եվ վերջ:
Որևէ Մուրադյան Սամվելի վերաբերյալ տեղեկություն պարբերականը չի հայտնում:
Մի խոսքով, Մուրադյան Սամվելի` Գյոթեի «շքանշանակիր» լինելու վերաբերյալ հայտնում է բացառապես ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ․-ն:
Չէ, միգուցե Մուրադյան Սամվելը ոչ միայն Գյոթեի, այլև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության կամ Բոգդան Խմելնիցկու անվան շքանշանների քառակի դափնեկիր է:
Ոչ ոք դա չի ժխտում: Միայն փաստն եմ արձանագրում, այն է` գերմանական Deutsche Welle-ն վերջինիս անունը չի հիշատակում:
Դա նշանակում է, որ կամ գերմանացիները հայերին չեն սիրում, կամ հայերը ֆեյք են սիրում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ